Քաղաքական

Արա Սահակյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 22- ի հրամանագրով Վասիլի Ղազարյանն ազատվել է  Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստա­նի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հա­յաս­­տա­նի Հան­­րա­­պե­տու­­թյան ար­տա­կարգ և լիազոր դեսպանի պար­տականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ղազախստանի Հանրապետությու­նում Հա­յաս­­տա­նի Հանրապետության ար­տա­կարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արա Սահակյանը։

Արա Սահակյանը նորանակախ Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի քարտուղարը, ապա փոխնախագահն էր։ Նա նաեւ առաջին գումարման Ազգային ժողովի փոխնախագահն էր եւ այդ պաշտոնից հրաժարական էր տվել 1998 թվականի փետրվարին։

Ցուցադրել ավելի
Back to top button