Միջազգային

ԱՄՆ հատուկ ծառայությունները խախտել են օրենքը. ամերիկյան դատարանը՝ Սնուդենի հետքերով

ԱՄՆ վարչակազմը խոստոսանել է, որ հատուկ ծառայությունները խախտել են օրենքը՝ քաղաքացիների՝ ահաբեկչության հետ կապ չունեցող էլեկտրոնային նամակները հետեւելով, հաղորդում են «Ֆրանս պրես» եւ «Ռոյթեր» գործակալությունները։ Այս փաստը հանրությանը հայտնի էր դարձել մի քանի ամիս առաջ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ։

Ազգային անվտանգության գործակալությունը 2008-11 թվականներին անօրինական «ձեռք է բերել» առնվազն 56 հազար հաղորդագրություններ։ ԱԱԳ ներկայացուցիչը հայտնել է, որ տեղեկությունների հավաքագրումը տեղի է ունեցել պատահականորեն, քանի որ համակարգը աշխատել է սխալ։

Այնուամենայնիվ՝  արտաքին հետախուզության հարցերով ամերիկյան դատարանը գտել է, որ հատուկ ծառայությունների գործողությունները հակասում են երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը։ Դատարանը նաեւ հայտարարել է, որ պետւթյունն իրավունք չուներ երեք տարի շարունակ թաքցնել տեղեկությունների հավաքման համակագրում տեղի ունեցող սխալները։ Ամերիկյան վարչակազմի դեմ դատական հայցը ներկայացրել էր Electronic Frontier Foundation կազմակերպությունը։

Back to top button