ԿարևորՄիջազգային

Wikileaks- ի իրազեկիչը դատապարտվեց 35 տարվա ազատազրկման

Ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգն այսօր դատապարտվել է 35 տարվա ազատազրկման։ Նա տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթեր էր տրամադրել Wikileaks կայքին, որի հրապարակումները համաշխարհային դիվանագիտական երկրաշարժ առաջացրեցին։ Մենինգը դատական նախնական լսումների ժամանակ հայտարարել է, որ փաստաթղթերը փոխանցել է ԱՄՆ միջազգային քաղաքականության եւ զինվորական ռազմավարության շուրջ հասարակական բանավեճ ծավալելու նպատակով։

Նրա պատժից կհանվի 3,5 տարին, որն անցկացրել է նախնական կալանքում,  եւս 112 օր՝ որպես փոխհատուցում կալանավորման սկզբնական փուլում նրան նկատմամբ խստագույն ռեժիմ կիրառելու համար։ Դատավոր գնդապետ Դենիզ Լինդը նաեւ շարքայինին ամոթով հեռացրել է զինված ուժերից։

Մենինգը լսել է դատավճիռն առանց զգացմունքների, հայտնում է Բի Բի Սի- ն։ Երբ նրան դուրս են բերել դատարանի դահլիճից՝ համակիրները բացականչել են «Մենք քեզ կսպասենք, Բրեդլի» եւ «Շնորհակալություն Բրեդլի, մենք քեզ սիրում ենք»։

Ցուցադրել ավելի
Back to top button