Հասարակություն

ՀՀ նախագահը շնորհավորեց Ամենայն հայոց կաթողիկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է Վեհափառ հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում։

Բարձր գնահատելով Ամենայն հայոց կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի։

Ցուցադրել ավելի
Back to top button