Հասարակություն

Հայ գերուն վերադարձնելու հարցում խնդիր չկա, ասում է ադրբեջանցի պաշտոնյան

Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական կոմիտեն խնդիր չի տեսնում հայ ռազմագերիին հայրենիք վերադարձնելու հարցում, հայտարարել է կոմիտեի քարտուղար Շահին Սաիլովը, հայտնում է «Ռեգնումը»։

«Երեկ ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են գերու հետ։ Հնարավոր է, որ երեկ պարզվել է իր, թե երրորդ երկիր է ցանկանում նա մեկնել։ Ամեն ինչ կախված է նրա կամքից։ Մենք դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում»-, ասել է Սաիլովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7- ի լույս 8- ի գիշերը ՀՀ ԶՈւ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել, հատել էր շփման գիծը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Ցուցադրել ավելի
Back to top button