ԿարևորՀասարակություն

Հայկական մամուլի էսթետիկան ու… գերխնդիրը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/210813goris.mp3

Լրատվամիջոցի որակն ու օբյեկտիվության մակարդակը գնահատելու համար, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, պետք  է հստակեցնել մեկ հարց՝ ո՞ւմ ազդեցությունն ու որոշումներն են առավել կարևորվում տվյալ լրատվամիջոցի կողմից։ Հանրային վստահության ձեռք բերելու փոխարեն  լրատվամիջոցների կողմից հաճախ առավել կարևորվում է սեփականատիրոջ շահը կամ տարբեր քաղաքական խմբավորումների ազդեցությունը:

Ըստ Նավասարդյանի՝ ինքնակարգավորման մեխանիզմների ձևավորման առումով այս դեպքում է , որ ծագում են լուրջ դժվարություններ, որոնք ակնհայտ են  հայկական լրատվադաշում: Ողջ աշխարհում գոյություն ունի դեղին մամուլ հասկացողությունը, որի գերխնդիրը սենսացիայի միջոցով հնարավորինս մեծ լսարանի ձեռքբերումն է, ինչը, հաճախ կատարվում է լրագրողական էթիկայի կանոնների կոպիտ ոտնահարումներով. չճշտված տեղեկատվություն, նյութի բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող, բայց ընթերցողի հետաքրքասիրությունը շարժող վերնագրեր։ Այս ամենը հատուկ են հենց դեղին մամուլին, որի գերխնդիրն է մարդկանց զվարճացնելն ու զբաղեցնելը: Բայց, Բորիս Նավասարդյանի ձևակերպմամբ, նորմալ հասարակության մեջ մարդը կարիք ունի նախ և առաջ հստակ և վստահելի տեղեկատվության: Ողջ խնդիրն այն է, թե ինչպես է կառուցված շուկան և որքանով է պահպանվում համաչափությունը: Հայաստանում այս առումով ունենք տխուր պատկեր, ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահը։

Կա տեսակետ, որ լրատվության մեջ այսօր գերակշոռում է խիստ բացասական, հաճախ սթրեսածին տեղեկատվությունը: Ըստ Նավասարդյանի՝  մասնագիտական տեսանկյունից  «բացասական տեղեկատվություն» ձևակերպումն  ընդունելի չէ։ «Ոչ թե ինչ, այլ ինչպես ես ներկայացնում։ Կարևորագույն խնդիրը սա է, որը պետք ընդունի իրեն հարգող և պրոֆեսիոնալ համարող յուրաքանչյուր լրագրող»։

Ցուցադրել ավելի
Back to top button