Տնտեսական

Հայաստանի տնտեսությունը «Մուդիսը» կայուն է գնահատում

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) արձանագրել է, որ Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը, հայտնում են ֆինանսների նախարարությունից։

«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button