Միջազգային

Կառավարությունը քիմիական զենք է օգտագործել, հայտարարում է Սիրիայի ընդդիմությունը

Ավելի քան 650 մարդ է սպանվել Դամակոսի արվարձանում կառավարական զորքերի գործողության ընթացքում։ Ընդդիմությունը պնդում է, որ զորքերը օգտագործել են քիմիական զենք։ YouTube- ում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ժամանակավոր հոսպիտալում մարդկանց բժշկական օգնություն ցույց տալիս։ Տեսանյութի իսկությունն ամբողջությամբ ստուգելու հնարավորություն չկա, սակայն Բի Բի Սի- ն պնդում է, որ լրացուցիչ վերլուծությունը թույլ է տվել իրենց ավելի շատ հավատալ, որ իրականությունն է պատկերված։

Սիրիական պետական լրատվամիջոցները հերքել են քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը, նման քայլը որակելով որպես «ՄԱԿ- ի տեսուչներին իրենց պարտականություններից շեղելու փորձ»։ Առայժմ հայտնի չէ, տեսուչները կզբաղվե՞ն արդյոք այս փատով։ Նրանք, ըստ ծրագրի, պետք է հետաքննեն երեք տեղերում մարտին տեղի ունեցած դեպքերը, որոնց ընթացքում 26 մարդ էր զոհվել։

Դամասկոսի արվարձանում տեղի ունեցածը ավելի շատ հարցեր է առաջացնում, հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով Բի Բի ՍԻ- ի խմբագիր Ջերեմի Բոուեն։ Ինչո՞ւ կառավարությունը պետք է օգտագործեր քիմիական զենք, երբ երկրում են ՄԱԿ- ի տեսուչները, առաջել եւս, որ առանց այդ զենքի էլ Դամասկոսի այդ շրջանում իրենց խնդիրը լուծում էին, հարց է տվել նա։

Բրիտանական բանակի քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային միավորված գնդի նախկին հրամանատար Հեմիշ դե Բրետոն- Գորդոնը հայտարարել է, որ տեսանյութը «սարսափելի է»՝ նշելով որ նման բան բեմականացնելը բավականին դժվար է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button