Միջազգային
Իսրայելը պատրաստ է դրամատիկ որոշումների


Իսրայելը պատրաստ է մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման համար դրամատիկ որոշումների, հայտարարել է Պաղեստինի հետ բանակցություններում իսրայելական պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարա Ցիպի Լիվնին։
Թե ինչի շուրջ են բանակցել կողմերը, նա հրաժարվել է ասել։ Բանակցություններն անցկացվում են գաղտնիության պայմաններում։ Լիվնին միայն ասել է, որ դրանք դժվարացնում են Իսրայելի կոալիցիոն կառավարության պահպանողական թեւը ներկայացնողները, որոնք դեմ են պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը։