ԿարևորՄիջազգային

Եգիպտոսում դատի կտան փոխնախագահին՝ ուժայինների արյունահեղ գործողությունները դատապարտելու համար

«Մահմեդական եղբայրներ» շարժումը դատապարտել է իր առաջնորդ Մոհամեդ Բադիի ձերբակալությունը, որին Եգիպտոսի զինվորական ղեկավարությունը մեղադրում էր սպանությունների եւ բռնությունների դրդելու մեջ։ Իսլամիստների ներկայացուցիչը հայտարարել է, որ Բադիի ձերբակալությունը 2011 թ. հեղափոխության դեմ դավադրության մաս է կազմում։

Եգիպտոսի վարչապետի պաշտոնակատար Հազեմ Բաբլավին պաշտպանության տակ է առել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի համակիրների դեմ երկրի անվտանգության ուժերի գործողությունները։ Նրա խոսքով՝ մարդկանց զոհվելը դուր չի գալիս ոչ մեկին, սակայն կառավարությունն այլ ելք չուներ, երբ հակառակորդներն անհնազանդության կոչ էին անում։

Միաժամանակ՝ Եգիպտոսի իշխանությունները մտադիր են դատական պատասխանատվության ենթարկել նախկին փոխանախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Բարադեյին, ով հրաժարական տվեց Մուրսիի համակիրների դեմ ուժայինների արյունահեղ գործողությունների պատճառով։ Նրան մեղադրում են ազգային շահերի դավաճանության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button