ԿարևորՀասարակություն

Ռուս- հայկական զորավարժություններ՝ «Ալագյազում»

Ռուսաստանի եւ Հայաստանի զինված ուժերը «Այագյազ» ռազմավարժարանում մինչեւ օգոստոսի 24- ը կանցկացնեն համատեղ տակտիկական վարժանքներ, հաղորդում է «Ռեգնումը»՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային գումարտակի եւ Հայաստանի խաղաղապահ ուժերի հրաձգային գումարտակի մարտիկները ուսումնավարժանքների ընթացքում կատարելագործելու են ռազմական գործողությունների ընթացքում համատեղ կառավարման կազմակերպման խնդիրները։ Վարժանքներում ներգրավված են Ми-8 ուղղաթիռներ, Т-72Б տանկեր, 152-мм «Գիացինտ» տիպի հրետանային համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ եւ այլ զինտեխնիկա։

Ցուցադրել ավելի
Back to top button