Միջազգային

ԿՀՎ- ն մեղսակից է Իրանի 1953- ի պետական հեղաշրջմանը

ԿՀՎ- ն հրապարակել է գաղտնի փաստաթղթեր՝ առաջին անգամ խոստովանելով 1953 թ. Իրանում տեղի ունեցած պետական հեղաշրջմանն իր մասնակցությունը։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչարպետ Մոհամեդ Մոսադիկը պաշտոնանկ էր արվել երկրի նավթային արդյունաբերությունը ազգայնացնելու իր ծրագրերի համար։

Փաստաթղթերը հրապարակվել են հեղաշրջման 60- ամյակի առիթով։ Դրանցից պարզ է դառնում, որ ամերիկյան հետախուզության հետ ակտիվորեն աշխատել է նաեւ բրիտանական MI-6- ը։ Անգլո- ամերիկյան հետախուզությունն այդ ժամանակ աջակցել է փախստական շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւիին, որը վերադարձրեց իր գահը եւ մինչեւ 1979 թ. իսլամական հեղափոխությունը կառավարեց երկիրը՝ Մեծ Բրիտանիային վերադարնելով իրանական նավթահորերը։

Ցուցադրել ավելի
Back to top button