Միջազգային

Իսրայելա- պաղեստինյան բանակցություններ՝ գաղտնիության մթնոլորտում

Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչներն այսօր բանակցությունների հերթական փուլն են անցկացնում, սակայն բանակցությունների վայրը գաղտնի է պահվում, հայտնել է AP գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրները։ «ՌԻԱ- Նովոստին» էլ հիշեցնում է, որ ավելի վաղ իսրայալական պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարար Ցիպի Լիվնին հրաժարվել էր պատասխանել բանակցությունների վայրի մասին հարցին։

Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 14- ին կրկին գաղտնիության պայմաններում։ Ըստ մասնակիցներին՝ այն «լուրջ» բովանդակություն էր ստացել։ 2010 թվականին ընդհատված բանակցությունները վերսկսելու մասին կողմերը հայտարարեցին հուլիսի վերջին՝ Վաշինգտոնում։

Ցուցադրել ավելի
Back to top button