ԿարևորՀասարակություն

Ի՞նչ պիտի անի Ճարտարապետության պետական կոմիտեն. կարծիքներն իրարամերժ են

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/200813yerevan.mp3

Ճարտարապետության պետական կոմիտեի ստեղծման առնչությամբ այսօր կազմակերպված ասուլիսում ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, բնապահպան Կարինե Դանիելյանն ու ճարտարագետ Կարինե Խորասանյանն անդրադարձել են նորաստեղծ կառույցի նպատակահարմարությանը, դրական ու բացասական կողմերին: Ի տարբերություն ճարտարապետի` բնապահպանն ու ճարտարագետը կարծում են, որ նոր կառույց ստեղծելու անհրաժեշտություն չկար:

Կարինե Դանիելյանի ձեւակերպմամբ՝ ով քանդեց քաղաքը ու ստիպեց ամեն ինչ զրոյից սկսել, նկատի ուներ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, նա էլ ղեկավարելու է այս կառույցը։ Լեւոն Իգիթյանը, մինչդեռ, հակառակ տեսակետն ուներ։ «Առաջին ճարտարապետը, որ ի մի բերեց քաղաքը ճարտարապետական առումով, Նարեկ Սարգսյանն էր»,- ասաց նա։

Ո՞րն է լինելու այդ նոր կառույցի գործառույթները: Լևոն Իգիթյանը հիշեցրեց խորհրդային տարիներին գործող համարժեք կառույցի մասին` հավելելով, որ հանրապետությունում տեղի ունեցող շինարարությունները կարգավորվելու են հենց այդ կառույցի միջոցով: Իգիթյանի խոսքով` եթե ինչ-որ վայրում որևէ սխալ շինություն կա, կամ կարող է կառուցվել, այս ամենը կարգավորվելու է հենց այդ կոմիտեի միջոցով։

Կարինե Դանիելյանը զարմացած էր. իրենք պայքարել են նախկինում գործող համարժեք կառույցի համար, սակայն պարզվել էր, որ նման կառույց չի գործում: Դանիելյանը տարակույս ուներ, որ հենց այսօր որոշվեց նման կոմիտե ստեղծել: Միաժամանակ՝ անհասկանալի է համարում, որ կոմիտեն ստեղծվել է առանց քննարկումների։ «Ես կհավատայի միայն այն դեպքում, եթե քննարկումներ լինեին այս կոմիտեի ստեղծման վերաբերյալ և ընդունեին, որ իրենք այս կամ այն սխալներն են արել և այսօր կոմիտեն այսինչ ֆունկցիաներն է կատարելու և շտկելու է սխալները»:

ճարտարագետ Կարինե  Խորասանյանն էլ կարծիք հայտնեց, որ նման կառույց ամենեւին էլ պետք չէ: Կարինե Դանիելյանն իր հերթին մտահոգություն հայտնեց, որ տվյալ կառույցը նույն մարդկանց ձեռքում է լինելու ու ոչ մի բան էլ չի փոխվելու:

Ցուցադրել ավելի
Back to top button