Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է Երեւանի քաղաքապետի գույքն ու եկամուտները


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է ուսումնասիրել ՀՀ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններըի օգտագործման հնարավոր դեպքերի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:
Կենտրնից հայտնում են, որ հանձնաժողովը տեղեկացրել է, որ Տարոն Մարգարյանը շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու նպատակով չի դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»- ը դիմել էր էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Երեւանի քաղաքապետի գույքի եւ եկամուտների մասին մամուլի եկած հրապարակումները եւ դիտարկել դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները։