Հասարակություն

ԲՆ ներքին աուդիտի բաժնի աշխատակիցը նետվել է կառավարության 3- րդ մասնաշենքի պատշգամբից

Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, այսօր երիտասարդ է ցած նետվել ու մահացել: Լուրը հաստատել է բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը։

Մամուլի քարտուղարը «Ռադիոլուրին» հայտնել է, որ ինքնասպանություն գործածը բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի աշխատակից, առաջին կարգի մասնագետ, 1991թ. ծնված Հայկ Հայրապետյանն է:

Հայկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ ընդմիջումից րոպեներ առաջ երիտասարդը դուրս է եկել աշխատասենյակից, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Մամուլի խոսնակի խոսքով, աշխատակցի ինքնասպանության որևէ վարկած դեռ չի շրջանառվում։

Ցուցադրել ավելի
Back to top button