ԿարևորՀասարակություն

Ազգաոչնչացման միտումնավոր ծրագիր Հայաստանում որևէ այր չի կարող իրականացնել, ասում է ԿԳ նախարարը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  հադիպեց որոշ բուհերի կողմից ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող երիտասարդների հետ:  Նախարարն ասաց, որ ողջունում և ուրախանում է  երիտասարների ակտիվությամբ, որոնք ունեն նյարդ ու  պատրաստ են պայքարել հարնային  հետաքրքրություն ներկայադցնող խնդիրների համար, անգամ, եթե որոշ հարցերում նրանց հետ ունի տարաձայնություններ, քանի որ, ինչպես ասում է, ակտիվ երիտասարդն այն երիտասարդն է, ով իր ապագան կապում է երկրի հետ: Որոշ բուհերի կողմից ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող երիտասարդներն իրենց դժգոհությունն ու մտահոգությունները Արմեն Աշոտյանին այսօր ներկայացրեցին գրավոր տեսքով։ Ուսանողները կոչ են անում կասեցնել ուսման վարձաճարման որոշումը, նաեւ առաջարկում են ԿԳ նախարարին ԱԺ առաջիկա նստաշրջանում բուհերի հարկային բեռը թեթեւացնելու առաջարկություն ներկայացնի։
Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ որոշման պատճառով  բազմաթիվ շնորհալի երիտասարդներ կզրկվեն ուսում ստանալու հնարավորություն, ինչի արդյունքում մոտ ապագայում կունենանք որակյալ կադրերի զգալի պակաս: Ըստ դիմումի հեղինակների՝ նման որոշումներն անխուսափելիորեն կնպաստեն ազգի դեգրադացմանն ու երիտասարդության զանգվածային տեղահանմանը դեպի առավել մատչելի ու հասանելի կրթական համակարգ ունեցող երկրներ: Իսկ օրեցօր աճող արտագաղթի  պայմաններում, ըստ հեղինակների,   դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաոչնչաչում։

Արմեն Աշոտյանը շտապում է առարկել ու վստահեցնում, որ ազգաոչնչացման  միտումնավոր ծրագիր Հայաստանում որևէ  այր չի կարող իրականացնել: «Երկար տարիներ փորձել ենք զսպել ուսման վարձավճարների ավելացումը, թեև բուհերը դրա համար ունեցել են լուրջ հիմքեր»,- ասում է Արմեն Աշոտյանը։ Նախարարը շեշտում է, որ Հայաստանում կրթությունը շատ ավելի էժան է, քան եվրոպական որոշ երկրներում,  Ռուսաստանում, անգամ հարևան  Վրաստանում, «բայց  հաշվի առնելով  ՀՀ քաղաքացու գնողունակության մակարդակը, այն թանկ  էր և ոչ բոլոր խավերի համար մատչելի նաև առանց այս որոշման»։ Արմեն Աշոտյանի ձևակերպմամբ՝ վաղուց ակնհայտ էր, որ բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը Հայաստանում պետք է լուծվի և այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարվել են։ ԱԺ- ում այժմ պատրաստվում է օրենսդրական փաթեթ, որը սահմանելու է ուսաման վարձի առավելագույն շեմ, ինչպես նաեւ հաստատվելու է սոցիալական այն խմբերի ցանկը, որոնց ուսման համար կսահմանվեն զեղչեր։

Վերջին դեպքում, ըստ ուսանողների, միայն «Փարոսում» գրանցվածները չէ, որ կարող են խոցելի խումբ համարվել: Որքանով  անխոցելի կարող է համարվել, օրինակ, ընտանիքը, որն ապրում է  ամսական 140 հազար  դրամ միջին աշխատավարձով  ու  գրեթե յուրաքանչյուր ամիս  ինչ- որ բանի դիմաց, այս դեպքում ասենք բարձրագույն կրթության, ստիպված է շատ ավելի թանկ վճարել: Կրթության ու գիտության նախարարի տեղեկություններով՝  խոցելիների ցանկը կհամալրվի։

Ցուցադրել ավելի
Back to top button