Միջազգային

Պարագվայի նախագահի հորեղբայրը հերթական անգամ բռնվել է թմրամիջոց տեղափոխելուց

Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի հորեղբայրը ձերբակալվել է հարեւան Ուրուգվայում՝ թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով։ Պետության ղեկավարի դիրքորոշումն է, որ «ազգակցական կապեր գոյություն չունեն» քրեական հարցերում, ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի, հայտարարել է Պարագվայի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետ Լուիս Ռոխասը։

Խուան Դոմինգո Կարտեսը ձերբակալվել էր հուլիսի 29- ին Ուրուգվայի սահմանը խախտելու համար։ Նախագահի հորեղբայրը վարում էր փոքրիկ ինքնաթիռ  400 կգ մարիխուանայի բեռով։ Պարագվայը նրան մեղադրում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ եւ պահանջում Ուրուգվային արտահանձնել նրան։

Խուան Կարտեսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ 1985 թվականին, երբ հայտաբերվել էր կոկաինի արտադրության նրա լաբորատորիան։ Այդ ժամանակ նա սկսել էր համագործակցել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի ԱՄՆ դաշնային ծառայության հետ։ Սակայն 2001- ին կրկին ձերբակալվել էր Սան Պաուլոյում՝ ինքնաթիռի ղեկին, 250 կգ կոկաին տեղափոխելուց։ Այն ժամանակ նա դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման եւ էքստրադիցիայի համաձայնագրի շնորհիվ հայտնվել հայրենիքում։

Իսկ ահա թմրաբարոնի եղբորորդին օգոստոսի 15- ից սկսել է ղեկավարել Պարագվայը։

Back to top button