Եգիպտոսում կանադացիներ են ձերբակալվել


Կահիրեում ձերբակալվել է Կանադայի երկու քաղաքացի՝ բժիշկ Թարիք Լուբանին եւ կինովավերագրող Ջոն Գրեյսոնը, հաստատել է կանադական ԱԳՆ ներկայացուցիչ Քեյթլին Ուորկմենը։ Նրա խոսքով՝ Կահիրի դեսպանությանը հանձնարարություն է տրված հասնել կանադացիների ազատ արձակմանը, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։
Ձերբակալվածների ընկերը հայտնել է, որ նրանք Կահիրե են ժամանել հինգշաբթի եւ նախատեսել մեքենայով մեկնել պաղեստինյան Գազային հատված։ Քանի որ սահմանի հսկիչ- անցագրային կետերը փակված են Եգիպտոսում ծայր առած հուզումների պատճառով, վերադարձել են Կահիրե, որտեղ ուրբաթ օրը ոստիկանությունը նրանց ձերբակալել է։
Լուբանին Լոնդոնի Արեւմտյան համալսարանի նախաձեռնած ծրագրի շրջանակներում պետք է վերապատրաստեր պաղեստինցի բժիշկներին, իսկ Գրեյսոնը մտադիր էր ֆիլմ նկարահանել Գազայի Ալ Շիֆրա հիվանդանոցի մասին։