ԿարևորՄիջազգային

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Սնոուդենի հետ համագործակցած լրագրողի ընկերոջը

Բրիտանական ոստիկանությունը բերման է ենթարկել եւ հարցաքննել ԿՀՎ նախկին գործական Էդվարդ Սնոուդենի հետ համագործակցող լրագրող Գլեն Գրինվալդին հետ համատեղ բնակվող 28- ամյա Դեւիդ Միրանդային։ Նա Լոնդոն էր վերադառնում Բեռլին այցից հետո։ Միրանդային պահել են 9 ժամ՝ օրենքով թույլտարվող առավելագույն ժամկետը, ապա ազատ են արձակե՝լ բռնագրավելով նրա էլեկտրոնային բոլոր սարքավորումները՝ նոթբուքը, բջջային հեռախոսը, տեսախցիկը, հիշողության քարտը, DVD խտասկավառակները։

«Սա ազատ մամուլի եւ նորություններ հավաքելու դեմ լրջագույն հարձակում է։ Իմ ընկերոջ 9- ժամյա ձերբակալությունը, նրա ունեցվածքի մեծ մասի բռնագրավումը ակնհայտ ահաբեկման փորձ է նրանց դեմ, ովքեր գրում են ԱՄՆ եւ Բրիտանիայի հատուը ծառայությունների թեմայով։ Բրիտանիայի գործողություննրը ներկայացնում են լրջագույն սպառնալիք աշխարհի ողջ լրագրողների դեմ»,- իրավիճակը մեկնաբանել է «Գարդիանի» լրագրող Գլենի Գրինվալդը։

Հիշեցնենք, որ բրիտանական «Գարդիանը» հունիսին հրապարակել էր հոդվածների շարք՝ նվիրված ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության լրտեսության մեթոդներին։ Ավելի ուշ թերթը բացահայտել էր նաեւ տեղեկատվություն տվողի՝ ԿՀՎ աշխատակից Էդվարդ Սնոուդենի անունը։

Դեւիդ Միրանդան Բրիզիլիայի քաղաքաղի է։ Այս երկիրը լուրջ մտահոգություն է հայտնել իր քաղաքացու 9- ժամյա ձերբակալության համար՝ հայտարարելով, որ այն արդարացված չէր։

Back to top button