ԿարևորՄիջազգային

Ուրբաթ Եգիպտոսում զոհվել է 80 մարդ, Մուրսիի պաշտոնանկության աջակիցներն էլ են մտադիր փողոց դուրս գալ

Եգիպտոսի տարբեր շրջաններում պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի համակիրների եւ ուժայինների բախումների ընթացքում զոհվել է 80 մարդ։ Պաշտոնական տվյալներով՝ երկրի շրջաններում բախումները 25 մարդու կյանք են խլել։ Ողջ երկրով մեկ ուրբաթ օրն անցկացվել է «Մահմեդական եղբայրներ»- ի կազմակերպած «Զայրույթի երթ»- ը։ Իսլամական շարժումը խոստացել է Եգիպտոսով մեկ բողոքի գործողություններ անցկացնել ողջ շաբաթվա ընթացքում։

Չորեքշաբթի օրը Կահիրեում՝ Ռամզեսի հրապարակում, Մուրսիի համակիրների տեղակայած ճամբարը ցրելու ընթացքում ոստիկանության եւ բանակի գործողությունների ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկությունների, զոհվել է 638 մարդ։ Այժմ Եգիպտոսում հայտարարված է արտակարգ դրություն, գործում է պարետային ժամ, ոստիկանությանը թույլտարված է մարտական փամփուշտներ կիրառել պետական շինությունները պահպանելու համար։ Հաղորդվում է, որ Մուրսիի պաշտոնանկությանն աջակցած Փրկության ազգային ճակատն իր համակիրներին կոչ է արել անցկացնել պատասխան հանրահավաք։

Այս համատեքստում իշխանությունները դիմել են ժողովրդին ինքնուրույն ապահովելու իրենց բնակավայրերի եւ եկեղեցիների պաշտպանությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրիստոնյա ղպտիների համայնքը իսլամականների հարձակման թիրախ էր դարձել, որոնք քրիստոնյաներին մեղադրում են Մուրսիի տապալմանը աջակցելու մեջ։ Մեծ Բրիտանիայում Եգիպտական ղպտի եկեղեցու եպիսկոպոս Անգելոսը Բի Բի Սի- ին հայտնել է, որ հարձակման է ենթարկվել մոտ 50 եկեղեցի։ «Սուրբ կույս Մարիամին նվիրված պահքի շրջան է եւ եկեղեցիներում ծառայություն է մատուցվում։ Մենք որոշել ենք սահմանափակել դրանք, որպեսզի հավատացյալներին վտանգի չենթարկենք»,- հայտարարել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button