ԿարևորՔաղաքական

Ղարաբաղ ասելով՝ մենք պետք է հասկանանք և՜ լեռնային, և՜ հարթավայրային Ղարաբաղը

Պաշտպանության նախարար Սերյրան Օհանյանը Ծաղկաձորում «Բազե» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացներին նռել է, որ Հայաստաին տեսակետները համապատասխանում են միջազգային նորմերին՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն։ Նախարարն ավելացրել է նաև, որ պատմա- իրավական հիմքերը վեր հանելիս կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հետ ոչ մի առնչություն չունի. Լեռնային Ղարաբաղի տարածքը շատ ավելի մեծ է, քան այսօր ԼՂ Հանրապետության տարածքն է։ Ղարաբաղ ասելով՝ մենք պետք է հասկանանք և՜ լեռնային, և՜ հարթավայրային Ղարաբաղը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա հայկական ուժերը բավարար են պաշտպանվելու և հակահարձակողական և հակագրոհային միջոցառումներ իրականացնելու համար։ ՙԱռօրյա մարտական հերթապահության ժամանակ մենք չենք տեսնում հակառակորդի ուժը, առաջին գծում մենք պարտադրողի դերում ենք՚,- նշել է նախարարը։

Անդրադառնալով բանակում կարգապահական խնդիրներին՝ ընդգծեց, որ բանակն ամրոց է պետության մեջ։ «Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով։ Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»։

Նախարարը պատասխանել է նաև ադրբեջանական գրության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու մասին հարցին։ Սեյրան Օհանյանը նշել է, որ արվում է հնարավորը՝ Հակոբին վերադարձնելու համար, ինչի հիմքերը կան։ Նա նաև ընդգծել է, որ Հակոբի նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, և նա վերադարձվելու է, ինչպես շատերը:

Ցուցադրել ավելի
Back to top button