ՀասարակությունՄիջազգային

ԱՄՆ- ում հրապարակվել է աղմկահարույց «հայկական գործով» հերթական վճիռը

Մանհեթենի դաշնային դատախազ Պրիտ Բհարան հայտարարել է, որ ուրբաթ օրը որոշում է կայացվել Երեւանում ծնված Ռոբերտ Թերջանյանի նկատմամբ, որն անցնում էր աղմկահարույց «հայկական գործով»։ Այս գործով երեք տարի առաջ ձերբակալվել էր 28 մարդ, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Դաշնային դատավոր Փոլ Գարդեֆին Թերջանյանին դատապարտել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, նաեւ պարտադրել փոխհատուցել 1 մլն 169 հազ 680 դոլար 55 ցենտ վնասը։ Թերջանյանը ԱՄՆ- ում գտնվում էր ապօրինի եւ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Հայաստան։ Նրա հայրը՝ Ռաֆիկ Թերջանյանը, որն անցնում էր նույն գործով հարսի՝ Գալինա Վովկի հետ, արդեն արտաքսվել է Հայաստան՝ դատապարտվելով մեկ տարի մեկ օր ազատազրկման։

40- ամյա Ռոբերտ Թերջանյանը դեռ 2011- ի դեկտեմբերին իրեն մեղավոր էր ճանաչել մի շարք հանցագործությունների մեջ բժշկական ապահովագրությունում խարդախությունից սկսած մինչեւ փողերի լվացումը, սակայն դատավճիռը հրապարակվել է միայն այժմ։ Պաշտոնապես գործը կոչում է «ԱՄՆ ընդդեմ Արմեն Ղազարյանի եւ ուրիշների»։ Արմեն Ղազարյանն առաջին օրենքով գողն է Վյաչեսլավ Իվանկովից «Յապոնչիկից»  հետո, որը ԱՄՆ- ում դատապատրվել է ազատազրկման։ Փետրվարին դատարանը նրան 37 ամսվա ազատազրկման է դատապարտել եւ այժմ պատիժը կրում է Լուիզիանայում։

Դատախազի խոսքով՝ 2008- 2010 թթ Թերջանյանը մասնակցել է ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն խաբեություններից մեկին հանցավոր խմբի կազմում։ «Միրզոյան- Թերջանյան» կազմակերպությունը ներկայացրել էր բժշկական ապահովության համար 100 մլն դոլարից ավելի կեղծ տեղեկանքներ։ Բոլոր այդ հաշիվները վճարվել են եւ խարդախներն ստացել են այդ գումարի 1/3- ը։

«Հայկական գործով» 28 ձերբակալվածներից 20- ի դատավճիռն արդեն հրապարակվել է, մնացածներից 4- ն ընդունել են իրենց մեղքը եւ սպասում են վճռին, երկուսը սպասում են դատաքննությանը, եւս երկուսը անմեղ են ճանաչվել։

Ցուցադրել ավելի
Back to top button