ԿարևորՔաղաքական

Ամառային հանգիստ նախարարություններում, բայց ոչ Սփյուռքի

Շաքե Ավոյան

«Ռադիոլուր»

Ամառն ընդհանրապես հանգստի և արձակուրդային շրջան է բոլոր գերատեսչությունների համար, բայց ոչ Սփյուռքի նախարարության, «Ռադիոլուրի» հետ զրույցի ընթացքում ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը։ Աշխարհասփյուռ մեր ազգակիցները հենց այս շրջանում են հետաքրքրված մասնակցել հայրենիքում կազմակերպվող միջոցառումներին, փառատոներին և այլևայլ ցուցահանդեսներին, ուստի և հիմա ամենաեռուն շրջանն է այս նախարարությունում:

Հրանուշ Հակոբյանը առանձին շեշտում է տարբեր երկրներում ապրող հայ մարկանց մասնագիտական համաժողովների կարևորությունը, օրինակ՝ հայ իրավաբաններին համատեղելու և նրանց համախոհ և գործընկեր դառնալուն էր ուղղված հայ իրավաբանների համաժողովը։

Շուտով այլ հավաքներ էլ կկազմակերպվեն, ինչպես օրինակ ԱՊՀ երկրների համահայկական կառույցների հավաքը, ինչպես նաև լոբբիստների՝ հայկական խնդիրները տարբեր երկրներում առաջ մղող կազմակերպությունների հավաքը,

սրտաբանների համահայկական համաժողովոը, Լոս Անջելեսում հայ բժիշկների համաժողովը, հոկտեմբերին արդեն ավանդական դարձած հայ ոսկերիչների համաժողովը։

 

Սակայն այս տարի նախարարության համար ամենաառաջնայինը սիրիահայերի խնդիրներն էին, նկատում է Հրանուշ Հակոբյանը։ Սիրիական ճգնաժամի հետեւանքով հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցների զավակների համար մանկապարտեզից մինչև բուհ ուսումն անվճար է, առողջապահությունը եւս անվճար է, տան վարձի համար աջակցությունն են ստացել և առաջին անհրաժեշտության իրեր  ստացել բնակարանի համար։

Շատ կազմակերպություններ, որոշ կուսակցություններ, հասարակական կառույցներ, Երեւանի քաղաքապետարանը, հայոց եկեղեցին բոլորը միավորվեցին, ասում է։ Այսօր 300 երեխա սովորում է հատուկ սիրական ծրագրով բացված դպրոցում, իսկ նրանց ծնողներն էլ վերապատրաստման մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հնարավորություն են ստանում, շատերն արդեն տեղավորվել են աշխատանքի և գործատուները եթե սկզբում դժկամությամբ էին աշխատանքի ընդունում, այնուհետև ընկած հենց սիրիահայ աշխատող են փնտրում։ Նրանք գոհացնում են գործատուներին իրենց աշխատասիրությամբ, մաքրակենցաղ ու պատասխանատու վարքով։

Հրանուշ Հակոբյանը կոչ արեց ավերդ ծախսերից խուսափել եւ գոնե մեկ ամիս, մեկ օր, մեկ անգամ հիշել, որ կան համազգային հարցեր և աշխարհի բոլոր ծայրերից միանալ ու կառուցել Հալեպ թաղամասը: Թող որևէ մեկը չկասկածի, թե այդ գումարները կարող են փոշիանալ կամ ծախսվել այլ նպատակներով, ասում է նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button