ԿարևորՄիջազգային

Միլիոնների երթը կամ ինչպես խուսափել քաղաքացիական պատերազմից

ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը արտակարգ փակ հանդիմում է անցկացրել՝ քննարկելով Եգիպտոսում ստեղծված իրավիճակը, հայտնում է Բի Բի Սի- ն։ Պաշտոնական տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը  «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցների ցույցերը ցրելու ընթացքում զոհվել է 638 մարդ, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ այս թվերը վերջնական չեն։ ԱԽ անդամները հանդիպումից հետո Եգիպտոսի հակամարտության բոլոր կողմերին զսպվածության կոչ են արել եւ հայտարարել արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Խուսափել քաղաքացիական պատերազմից

ԱԽ արտակարգ նիստը նախաձեռնել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստարլիան եւ Թուրքիան։ Բոլոր այս երկրները բողոքել են ցուցարարների դեմ ուժի կիրառման համար։ Թուրքիան առավել կտրուկ է արձագանքել նախագահ Մուրսիի պաշտոնանկությանը՝ հետ կանչելով Եգիպտոում իր դեսպանին։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բացատրությունների համար հրավիրել է Եգիպտոսի դեսպանին եւ հայտարարել, որ «պետք է անել ամեն ինչ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»։ Եգիպիոսում բռնությունները դատապարտել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ չեղյալ հայտարարելով եգիպտական բանակի հետ համատեղ ռազմավարժությունները։ Դրա հետ մեկտեղ՝ ԱՄՆ դեռ չի դադարեցրել Եգիպտոսին տրվող տարեկան 1,3 մլրդ ֆինանսական օգնությունը։

«Միլիոնների զայրույթի երթը»՝ այսօր
«Մահմեդական եղբայրներ» շարժումն իր համակիրներին կոչ է արել այսօր դուրս գալ «Միլիոնների զայրույթի երթի»։ Այժմ Եգիպտոսում գործում է արտակարգ դրություն, ներքին գործերի նախարարությունը ոստիկանությանը թույլ է տվել օգտագործել մարտական փամփուշտներ «կառավարական շենքերի վրա հարձակման դեպքում ինքնապաշտպանության» համար։

Ցուցադրել ավելի
Back to top button