Միջազգային

Եգիպտոսում բախումները վերսկսվել են

Կահիրեում, Գիզայում եւ Եգիպտոսի այլ նահանգներում այսօր վերսկսվել են զինված բախումները պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ իրավապատ մարմինների միջեւ։ Պաշտոնապես խոսվոմ է զոհված 15 ոստիկանի մասին, ցուցարարների շրջանում զոհերի թիվը խիստ իրարամերժ է։

«Մահմեդական եղբայրներ» շարժումն այսօր հայտարարել է «զայրույթի օր» եւ համակիրներին կոչ արել դուրս գալ «միլիոնների երթի»՝ իրենց բողոքը հայտնելու չորքեշաբթի օրը զինվորականների կողմից Մուրսիի կողնակիցների վրանային ճամբարը ցրելու համար, որի ընթացքում զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, մոտենում է 600- ի։

«Ռոյթեր» գործակալությունն ընդգծում է, որ Մուրսիի կողմնակիցները կոչ էին անում «տապալել ռազմական ռեժիմը»։ Երբ Ռամզես հրապարակ ուղղվող բազմամարդ երթը փորձել է անցնել Նեղոսի ձախ ափին գտնվող Կահիրեի Բուլակ շրջանը, սկսվել են բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։

Եգիպտոսի տարբեր քաղաքներում եւս շարունակվում են հանրահավաքները, իսկ երկրի հյուսիսում դրանք վերածվել են ուժայինների հետ բախումներին։

Եգիպտոսի «Մենա» գործակալությունը ուժային կառույցների աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ զինծառայողների մի մասը ստացել է մարտական փամփուշտներ եւ հրաման, անհապաղ դադարեցնել հարձակումները այն օբյեկտների վրա, որոնք «ժողովրդի սեփականությունն» են։

Ցուցադրել ավելի
Back to top button