Միջազգային

Գյուլ. Ղարաբաղյան հակամարտությունը թյուրքական աշխարհի կարեւորագույն խնդիրն է

Ղարաբաղյան հակամարտությունը թյուրքական աշխարհի կարեւորագույն խնդիրն է, այսօր ադրբեջանական Գաբալայում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Նա ընդգծել է, որ հակամարտության ստատուս- քվոյի պահպանումն անընդունելի է։ «Մենք կանենք կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է նա։

Գյուլն ուշադրություն է հրավիրել թյուրքալեզու պետությունների աշխարհաքաղաքական շահավետ դիրքի վրա՝ նշելով, որ Բաքում-Թբիլիսի- Կարս երկաթուղային ծրագիրն իր ավանդը կբերի թյուրքալեզու պետությունների տնտեսական համագործակցության ընդլանման գործին։

Ցուցադրել ավելի
Back to top button