ԿարևորՀասարակություն

Գինու հերթական վերնիսաժը՝ Փարաքարում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Գինեգործական 2-րդ վերնիսաժը կմեկնարկի խաղողօրհնեքով: Այն կանցկացվի օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում: Վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորել մեր արժեքները, միաժամանակ հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար ստեղծելով նպաստավոր պայմաններ` ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար։
Վերնիսաժի միջոցով ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուները կծանոթանան հայկական գինու շուկային:

Գինու վերնիսաժն ամբողջ ընթացքում կուղեկցվի երաժշտական և պարային կատարումներով, ինչն էլ կլրացնի ցուցադրությունն ու կապահովի բարձր տոնական տրամադրություն, նշեց «Կարին» ավանդական երգի ու պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա տեղեկացմամբ` նախկինում նմանատիպ միջոցառումները շատ ավելի հաճախակի բնույթ էին կրում: Դրանք հիմնականում կազմակերպվում էին հանդերում և ուխտատեղիներում։

Նմանօրինակ միջոցառումները նպաստում են նաև հայկական գինու դերի արժևորմանը, ասում է «Արենի» փառատոն-հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button