Միջազգային
Բեյրույթում զոհվել է 16 մարդ. «Հեզբոլահը» հանգստության կոչ է անում


Առնվազն 16 մարդ է զոհվել Բեյրութի հարավային արվարձանում պայթյունի հետեւանքով, եւս 200- ը վիրավորվել են։ Լիբանանի մայրաքաղաքի այս հատվածում հիմականում բնակվում են շիա «Հեզբոլահ» շարժման համակիրները։ Հաղորդվում է, որ պաթյունի ալիքը ոչնչացրել է մի քանի շինություն եւ ավտոմեքենա։Ժ
Ենթադրվում է, որ պայթյունը կապված է սիրիական հակամարտության հետ, որի պատճառով Լիբանանում սրվել են միջհամայնքային տարակարծությունները։ «Հեզբոլահը» աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ բացառիկ է համարվում շարժման դերը հուլիսի սկզբին Քուսեյրայում Ասադի զորքերի ռազմավարական նշանակություն ունեցող հաղթանակի գործում։
Շիական շարժման ներկայացուցիչները պայթյունը «ահաբեկչական հարձակում» են որակել եւ իրենց համակիրներին հանգստության կոչ արել։