ԿարևորՀասարակություն
Արցախի Տիգրանակերտում հայտնաբերվել է նոր եկեղեցի՝ տապանաբակով


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/160813tigranakert.mp3
Արցախի Տիգրանակերտում պեղումներն այս տարի շարունակվում են: Հնագետներն աշխատում են և անտիկ թաղամասում, և քաղաքային միջնաբերդում, և վաղ միջնադարյան եկեղեցու շրջակայքում: Հենց պեղումների վերջին վայրում հայտնաբերվել է տարվա ամենահետաքրքիր նյութը` նոր եկեղեցի՝ տապանաբակով։
Արցախի հնագիտական արշավախմբի անդամներն առաջին անգամ բացել են նորաբաց եկեղեցու պատին կից հայտնաբերված սարկոֆագը։