ԿարևորՀասարակություն
ՊՆ. Հայրենիք վերադառնալու դեպքում Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի


Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվելու եւ ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստաի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանընայսօր հայտարարել է, որ «նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»: