Միջազգային

Պանդան մեկամսյա ընդմիջումից հետո կարողացավ տեսնել ձագին (տեսանյութ)

Թայվանի Թայբեյ քաղաքի կենդանաբանական այգին հրապարակել է պանդայի վերամիավորումը իր ձագի հետ մեկամսյա ընդմիջումից հետո, գրում է Բի Բի Սի- ն։

Տեսանյութը տես այստեղ։

Ծնվելուց անմիջապես հետո կենդանաբանական այգու աշխատակիցները ձագին վերցրել են մորից՝ մտահոգվելով, թե վերջինը կարող է նրան վիրավորել, անգամ ուտել։

Սկզբում նորածին պանդային կերակրել են մայրական կաթի եւ հատուկ վիտամինների խառնուրդով։

Ձագը երկու պանդաների առաջնեկն է։ Մինչեւ նրա ծնունդը եղել են արհեստական բեղմնավորման մի քանի անհաջող դեպքեր։ Չինաստանը Թայվանին 2008- ին նվիրել էր երկու պանդաներին՝ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու համար։ Չինական օրենքով՝ պանդաները երկրից կարող են դուրս բերվել միայն կարճ ժամանակով եւ միայն բացառիկ դեպքերու Չինաստանի կառավարությունը նվիրում է այս հազվագույն կենդանիներին այլ երկրների որպես հատուկ վերաբերմունքի արտահայտություն։

Ցուցադրել ավելի
Back to top button