Միջազգային

ՄԱԿ- ի տեսուչները Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստեր կփնտրեն

ՄԱԿ- ի տեսուչները կարող են Սիրիայում հետաքննություն իրականացնել քիմիական զենքի հնարավոր կիրառման գործով։ ՄԱԿ- ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնություն է կայացել Բաշար Ասադի կառավարության եւ շվեդ գիտնական Ակե Սելստրեմի գլխավորած տեսուչների խմբի միջեւ։

ՄԱԿ- ը հայտարարել է, որ երկու շաբաթ առաջ Դամասկոսը համաձայնություն էր տվել տեսուչներին աշխատել երկրի այն երեք շրջաններում, որտեղ կասկածներ կան, որ քիմիական զենք է կիրառվել։

Սիրիական իշխանություններն ու ապստամբները մեկ անգամ չէ որ քիմիական զենք օգտագործելու փոխադարձ մեղադրանքներ են ուղղել միմյանց։

Ցուցադրել ավելի
Back to top button