Միջազգային

Թուրքիան անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանին

«Թուրքիան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ, որպեսզի դադարեցնի Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթումը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվում է Ադրբեջանի Գաբալա քաղաքում։

«Մենք կտրականապես բողոքում ենք ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացիայի եւ մեր ադրբեջանցի եղբայրներին իրենց տներից բռնի տեղահանման դեմ։ Այն փաստը, որ հակամարտության խաղաղ կարգավորման ավելի քան 20 տարի շարունակվող բանակցություններն արդյունք չեն տվել, լուրջ անհանգստություն է առաջացնում։ Դժվար է ապահովել խաղաղություն եւ անվտանգություն Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել խաղաղ ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- Դավութօղլուի խոսքերն է մեջբերում տեղական մամուլը։

Ցուցադրել ավելի
Back to top button