ԿարևորՄիջազգային

Բարադեյը հրաժարական տվեց. «Չեմ կարող պատասխանատվություն կրել անգամ մեկ կաթիլ արյան համար»

Եգիպտոսի վարչապետի պաշտոնակատար Հազեմ Բեբլաուին արդարացրել է Կահիրեում ցուցարարների դեմ գործողությունները՝ հայտարարելով, որ իշխանությունները պարտավոր էին «վերականգնել անվտանգությունը»։ Նրա խոսքելրով՝ պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի համակիրներին ցրելու որոշումը հեշտ չի ընդունվել։ Հեռուստատեսային ելույթում վարչապետն ափսոսանք է հայտնել զոհերի կապակցությամբ եւ խոստացել չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, երբ հնարավոր լինի։

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 278 մարդ, վիրավորվել 2 հազարից ավելին։ Երկրում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, 11 նահանգներում՝ նաեւ պարետային ժամ։ «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են 2 հազար զոհի մասին, իսկ տեղի ունեցածը որակել՝ «կոտորած»։

Ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմը հայտարարել է, որ ոստիկանությունը «արհեստավարժ» է գործել, եւ որ բախումների ընթացքում զոհվել է 43 ոստիկան։ Երկրորվ մեկ ձերբակալվել են «Մահմեդական եղբարներ»- ի անդամները եւ, ըստ նախարարի, այժմ նրանք հարցաքննվում են։

Բախումների ֆոնին հրաժարական է տվել Եգիպտոսի փոխնախագահ, ՄԱԳԱՏԷ- ի նախկին ղեկավար Մոհամեդ Բարադեին։ «Ես չեմ կարող կիսել այն որոշման պատասխանատվությունը, որի հետ համաձայն չեմ եւ որի հետեւանքներից անհանգստանում եմ։ Ես չեմ կարող պատասխանատվություն կրել անգամ մեկ կաթիլ արյան համար»,- ասել է նա։

Back to top button