Միջազգային

BP- դատական հայց է ներկայացրել ԱՄՆ դեմ

«Բրիթիշ փեթրոլեում» նավթային ընկերությունը դատական հայց է սկսել ԱՄՆ կառավարության դեմ, որը արգելել է ընկերությանը մասնակցել նավթի դաշնային հանքավայրերի շահագործման մրցույթին՝ 2010 թ. Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի պատճառով։

Արգելքը սահմանվել էր անցած տարի, երբ BP- ն իրեն մեղավոր էր ճանաչել 11 մարդու կյանք խլած եւ ծովում 5 մլն տոննա նավթի արտահոսքի պատճառ դարձած վթարի համար։ Նավթային ընկերության ղեկավարությունը պնդում է, որ կրել է դրա համար բավականին պատիժ եւ Սպիտակ տան արգելքը ուղղակի իշխանության չարաշահում է։

Ցուցադրել ավելի
Back to top button