ՀասարակությունՄիջազգային

Ռուս լրագրողին Բաքու չեն թողել հայկական ազգանվան պատճառով

Ռուս լրագրող Աննա Սահակյանին, ով այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ պետք է լուսաբաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցը, ադրբեջանական մայրաքաղաք  չեն թողել՝ հայկական ազգանվան  պատճառով։ Կինն ամուսնությունից հետո պարզապես կրում է ամուսնու ազգանունը:

«Ամաչում եմ, որ ստիպված էի մարդկանց բացատրել, որ ազգությամբ ռուս եմ։ Հպարտ եմ, որ կրում եմ Սահակյան ազգանունը», «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աննան, ում հենց օդանավակայանից հետ են ուղարկել հայրենիք: Լրագրողը գրել է, որ այժմ հասկանում է, թե ինչ են զգում մարդիկ, ում ծաղրում են ազգության պատճառով և խորհուրդ տվել բոլորին, ով կարդում է իր գրառումը, չդատել նաևդկանց ազգության համար։

«Կարող է իմ համեստ խոսքը հասնի Իլհամ Ալիևի ականջին, ում պատկերը կախված էր իր հոր անունը կրող օդանավակայանի սահմանային ծառայության ղեկավարի գլխավերևում, ով ինձ թեյ առաջարկեց, սակայն այդպես էլ թույլ չտվեց հատել սահմանը և առաջարկեց փոխել ազգանունս և թռչել նորից։ Պարո՛ն Ալիև, տղամա՛րդ եղեք և հեղափոխություն կատարեք հայ ժողովրդի հետ հարաբերություններում։Եվ եթե իմ ընկերների թվում կան ադրբեջանցիներ, ես հույս ունեմ, որ ձեզ համար ամոթալի է»,- գրել է ռուս լրագրողը։

Ցուցադրել ավելի
Back to top button