Միջազգային

Ներգաղթյալների օրինականացումը ԱՄՆ ՀՆԱ- ին կբերի 1,4 տրլն դոլար

Ապօրինի ներգաղթյալների օրինականացումը ԱՄՆ ՀՆԱ- ում 10 տարում կապահովի 1,4 տրլն դոլար, ասված է Սպիտակ տան տարածած հետազոտության մեջ։ Օրինագիծը, որը նախատեսում է աստիճանաբար քաղաքացիություն տրամադրել անօրինական ներգաղթյալներին, ընդունվել է Սենատում, սակայն Ներկայացուցիչների պալատն այն չի ընդունել։

«Անկախ հետազոտությունների համաձայն՝ եթե այդ աշխատողներին (ապօրինի ներգաղթածներին.խմբ.) տրամադրվի արժանի քաղաքացիություն, ապա ԱՄՆ ՀՆԱ- ն 10 տարում կավելանա 1,4 տրլն դոլարով, ամերիկացիների ընդհանուր եկամուտը կաճի 791 մլրդ դոլարով, դաշնային եւ նահանգային եկամուտները լրացուցիչ կաճեն 184 մլրդ- ով, իսկ տնտեսությունում 2 մլն նոր աշխատատեղ կբացվի»,- ասված է զեկույցում։

Սպիտակ տունը հայտնել է, որ մտադիր չէ համաձայնել օրինականացման հանրապետականների առաջարկներին։ «Այդպիսի մոտեցումը խախտում  մեր երկրի հիմնական սկզբունքը՝ ցանկացած մարդ, անկախ որտեղից է եկել, կարող է դառնալ ամերիկյան քաղաքացի, եթե ցանկանում է աշխատել եւ ստանձնել քաղաքացիությանը ուղեկցող պատասխանատվությունը»,- ասված է Օբամայի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button