Միջազգային

Հնդկական սուզանավի պայթյունի հետեւանքով զոհվել է ողջ անձնակազմը

Հնդկաստանում «Սինդհուրաշակ» սուզանավի պայթյունի հետեւանքով անձնակազմի բոլոր 18 անդամները զոհվել են։ Վարկածներից մեկի համաձայն՝ ռուսական արտադրության սուզանավի պայթյունի պատճառը ջրածնի արտահոսքն է, հաղորդում է India Today— ը։ Սուզանավն այժմ գտնվում է 15 մետր ջրի տակ, փրկարարական աշխատանքները տեւել են 12 ժամ։ Փրկրարարներին հաջողվել է նավ մտնել, սակայն անձնակազմի ողջ մնացած որեւէ անդամ չեն հայտնաբերել։

Դիզալային շարժիչով գործող սուզանավը վերջերս Ռուսաստանում ամբողջական տեխզննում էր անցել։ Դեռեւս վթարի պատճառները հայտնի չեն։ «Ամեն ինչ կախված է փորձագետների եզրակացությունից, աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի քննությունից։ Իհարկե, եթե հանկարծ պարզվի, որ սա մեր ռազմական արդյունաբերության բացթողումն է, մեղմ ասած, դա չի օգնի ռուսական ռազմարդյունաբերության գովազդին»,- «Կասերսանտ FM»- ին ասել է «Ежедневный журнал»- ի գլխավոր խմբագրի տեղակալ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը։

Ցուցադրել ավելի
Back to top button