Միջազգային
Եգիպտոսում հայտարարվեց արտակարգ դրություն
Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրը երկրի ողջ տարածքում մեկ ամսով հայտարարել է արտակարգ դրություն, հրամանագիրն արդեն ուժի մեջ է մտել, հայտնում են նախագահական աշխատակազմից։
Պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի համակիրների եւ ուժայինների միջեւ բախումներն այժմ Կահիրեից բացի տեղի են ունենում մի քանի այլ քաղաքներում։ «Մահմեդական եղբայրների» տվյալներով՝ զոհվել է մոտ 2 հազար մարդ։