ԿարևորՀասարակություն

Ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները՝ աճել

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

2013 թ. առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 8822 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն 5.8 տոկոսով նվազել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է ամուսալուծության 1822 դեպեք, որը նույնպես 2013 թվականի առաջին 6 ամիսների համեմատ աճել  է 14.2 տոկոսվ, այս տվայլներն այսօր ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: 
Թվերը խոսուն են և արձանագրում են, որ երկրում առկա է բարոյահոգեբանական դժվարին վիճակ, որն ընտանիքների կազմալուծման պատճառ է հանդիսանում: Հասարակ քաղաքացին պատճառահետևանքային օրինակ է մատնանշում սոցիալական ծանր վիճակը և դրանից բխող զույգերի մոտ առաջացող անհամաձայնությունները, իսկ փորձագետները մեկ այլ խնդիր են բարձարացնում. ամուսնալուծություների մեծ մասի պատճառը սեռական և հոգեբանական անհամատեղելիությունն է, քանի որ ընտանիքում բոլորը երջանիկ են, երբ իրականանում են սպասումներն, ու հարցերի լուծումները քննարկվում և որոշվում են համատեղ ջանքերով։

Ցուցադրել ավելի
Back to top button