ԿարևորՄիջազգային

Վ. Պուտին. Ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել միայն քաղաքական միջոցներով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միայն քաղաքական եղանակով, ինչի մասին հայտարարել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների ընթացքում մենք շոշափել ենք միջազգային հրատապ հարցեր, այդ թվում, բնական է, ղարաբաղյան խնդիրը։ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Իսկ ահա Ալիեւը հայտարարել է, որ Արբեջանը կողմ է խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի հիման վրա։

«Այս հարցի շուտափույթ կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Լուծումը պետք է հիմնվի պատմական արդարության, միջազգային իրավունքի եւ միջազգային կազմակերպությունների բանաձեւերի եւ որոշումների հիման վրա։ Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ, կարեւոր դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Ալիեւը։

Ցուցադրել ավելի
Back to top button