Միջազգային

Վրաստանի վարչապետը հայտարարեց նախագահի իր նախընտրած թեկնածուի անունը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես ներկայացրել է Գեորգի Մարգվելաշվիլին որպես նախագահի թեկնածու` իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից: Իվանիշվիլին դ Արեւմտյան Վրաստանի Սվանեթիայի Սամեգրելո-Զեմո տարածաշրջանի Սենակի շրջանի Նակալակեւի գյուղի բնակչության հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ «Վրացական երազանքը» պատրաստվում է հաղթանակի:

Վրաստանի վարչապետը Մարգվելաշվիլիին բնութագրել է որպես տաղանդավոր, անկախ, վճռական եւ անմիջական ինտելեկտուալի, ով կհաղթի ազատ եւ արդարացի ընտրություններում: Վարչապետի առաջադրած թեկնածուին արդեն վրացական քաղաքական շրջանակներն անվանում են հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտներից։

Back to top button