Միջազգային

Պուտինը Բաքու է մեկնում Ալիեւին աջակցելու, կարծում են տեղի մեկնաբանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կժամանի Բաքու իր երրորդ նախագահության ընթացքում առաջին անգամ։ Բաքվում բոլորն այս այցը գնահատում են որպես Մոսկվայի կողմից Իլհամ Ալիեւին աջակցությունը որը եւս պատրաստվում է երրորդ անգամ զբաղեցնել նախագահական աթոռը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը կարճ հաղորդել էր, որ Բաքվում նախատեսված են Պուտինի հանդիպումները Ալիեւի հետ, կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր, ինչպես նաեւ «բանակցությունների ընթացքում նախագահները կանդրադառնան միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի՝ Կասպից ծովի իրավական ռեժիմին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։

Ադրբեջանցի քաղաքագետները, քաղաքական գործիչներն ու լրագրողները կարծում են, որ  Պուտինի այցը ցույց է տալիս, որ Մոսկվան նախկինի պես աջակցում է Իլհամ Ալիեւի եւ չի խանգարի նրան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընտրվել երրորդ անգամ։ Բի Բի Սի- ն արձանագրում է, որ նման կարծիք ունեն ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր մեկնաբանները։

Ցուցադրել ավելի
Back to top button