Միջազգային

Իսրայելական Էյրաթի վրա արձակված հրթիռը վնասազերծվել է

Իսրայելի Էյրաթ առողջարանական քաղաքն այս գիշեր ենթարկվել է հռթիռային հարձակման։ Քաղաքում գործել են հրթիռակոծության վաղ հայտնաբերման համակարգերը։ Բնակիչները հայտնում են, որ լսել են երկու պայթյուն։

Քաղաքի վրա արձակվել է մեկ հրթիռ, որը վնասազերծվել է այդ տարածքում տեղակայված հակահրթիռային ուժերի կողմից։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ  Էյլաթի շրջանում սա հակահրթիռային գործողության առաջին դեպքն է։  Զոհեր եւ ավերածություններ չկան։

Մինչ այդ՝ Իսրայելի հարավում գտնվող եւ հազարավոր զբոսաշրջիկների սիրելի վայր համարվող քաղաքը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է գնդակոծման հարեւան Եգիպտոսից՝ իսլամական արմատական խմբավորումների կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button