ՀասարակությունՏնտեսական
Գյուղատնտեսական տարին Շիրակի համար հաջողված է


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզում այս գյուղատնտեսական տարին հաջողված են համարում: Ցորենի սերմնադաշտերից 1 հա ից մինչեւ 60 ցենտներ բերք են ստացել: Անցած տարվա համեմատ ցորենի, գարու եւ կարտոֆիլի ցանքատարածքները մարզում ավելացել էն մոտ 4000 հա- ով:
Այս տարի մարզում գրանցվել է կարկտահարության 1 դեպք՝ վնասելով մոտ 300 հա ցանքատարածք, ինչը սակայն զգալի ազդեցություն չի ունեցել բերքահավաքի ընդհանուր ցուցանիշների վրա: