ԿարևորՀասարակություն

Գերության մեջ հայտնված զինծառայողի հարազատները տեղեկություն են պահանջում Կարմիր խաչից

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ Ադրբեջանում հայտնված  հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ ու պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց որդու մասին, ով հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին ու ասել, որ մտածված է հատել սահմանը։

YouTube-ում հայտված տեսանյութում Հակոբ Ինջիղուլյանը պատմում է, որ միջադեպի օրը ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել, և քանի որ զինծառայողը հոգնած է եղել ու հրաժարվել է հրամանը կատարել, հարված է ստացել դեմքի ուղղությամբ ու հասցված վիրավորանքից ու նվաստացումից դրդված հայ զինծառայողը կամավոր անցել է ադրբեջանական կողմը։

Ինջիղուլյանի հարազատները կասկածներ ունեն, որ որդին նման հարցազրույց տվել է ճնշման արդյունքում: Նրանք նաև զարմանք են հայտնել, որ Հակոբ Ինջիղուլյանը հարցազրոսւյց է տվել առանց ակնոցների, քանի որ նա միշտ ակնոցներ է կրել։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը եւս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կասկածներ է հայտնել տեսանյութի առումով, նա եւս չի բառացում, որ զինվորը հարցազրույցը տվել է ճնշման տակ։

Back to top button