Միջազգային

Բոստոնի մաֆիայի պարագլուխը կդատապարտվի ցմահ ազատազրկման

Բոստոնի դատարանը Ուայթի մականունով հայտնի գանգստեր Ջեյմս Բալջերին մեղավոր է ճանաչել շորթման եւ առնվազն 11 մարդու սպանության մեջ։ Այժմ բոստոնյան մաֆիայի 83- ամյա պարագլքին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Բալջերը 1970-90 ական թվականներին Սթիվեն Ֆլեմի հետ փաստացի ղեկավարում էր Բոստոնի հանցագործ աշխարհը Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ՀԴԲ- ի աջակցությամբ։ Նա այս գերատեսչության գաղտնի իրազեկողն էր եւ «հանձնում» էր քրեական այլ հեղինակություններին՝ իր գործունեության համար ճանապարհ բացելով։

1990- ականների կեսերին Բոստոնի մաֆիայի գործունեությամբ հետաքրքրվեց թմրամիջոցների տարածման դեմ պայքարի դաշնային ծառայությունը, որը տեղական ոստիկանության հետ իրականացրեց հետաքննություն առանց ՀԴԲ- ի գիտության։ Սակայն Բալջերին զգուշացրեցին եւ նրան հաջողվեց փախչել։ 16- ամյա որոնումներից հետո 2011 թվականին Բոստոնի հանցագործ աշխարհի պարագլխին հաջողվեց ձերբակալել Լոս Անջելեսի արվարձաններից մեկում՝ տեղացի բնակիչների օգնությամբ։

Ջեյմս Բալջերը Մարտին Սկորսեզայի «The Departed/Խույս տվողը» ֆիլմի (2006 թ.) հերոսի՝ Ֆրենկ Կաստելլոյի նախատիպն է։

Ցուցադրել ավելի
Back to top button