ԿարևորՀասարակություն

Վանում ՀՀ չորս քաղաքացու են կալանել ահաբեկչության կասկածանքով

Վանի ոստիկանությունը շաբաթ օրը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների՝ այդ թվում «Ա1+»-ի լրագրողին։ Պատճառն այն է, որ լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաեւ ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։ Պարզվում է, որ այդ նկարահանել չի թույլատրվում, հայտնում է «Ա1+»- ը։

 

ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել  են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են եւս մեկ ժամ։

Տեսանկարահանվածի ուսումնասիրությունից հետո՝ հասկանալով, որ ահաբեկչական որեւէ գործողության մասին խոսք լինել չի կարող, ՀՀ քաղաքացիներին տարել են պոլիկլինիկա՝ հետազոտության։ Բժիշկը հաստատել է, որ նրանց նկատմամբ որեւէ բռնություն չի կիրառվել։

«Ա1+»-ի լրագրողը պատմել է, որ դրանից հետո ոստիկանները ներողություն են խնդրել, իրենց տարել են այն վայրը, որտեղից բերման էին ենթարկել  ու նույնիսկ օգնել շարունակել նկարահանումները։

Ցուցադրել ավելի
Back to top button