Միջազգային

Սնոդուենը դասալիք է, ասում է ԿՀՎ նախկին տնօրենը

Սնոուդենը դավաճան չէ, այլ՝ դասալիք, CBS հեռուստակայանի եթերում հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ եւ ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն, գեներալ Մայքլ Հեյդենը։

«Դավաճան հասկացությանը Սահմանադրության մեջ տրված է շատ ճշգրիտ բացատրություն, կարծում եմ ավելի տեղին է ասել դասալիք»,- Հեյդենի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ Միաժամանակ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը իր նախկին աշխատակցին նաեւ դավաճան է համարել։

Սնոուդենի բացահայտումները Հայդենը համեմատել է բնական աղետի հետ, ինչպիսին Քաթրին մրրիկն էր։ Նրա խոսքով՝ այդ աղետից հետո, ի վերջո, կառուցվեցին ավելի ամուր պատնեշներ, քանի նախկինում, ինչը դրական է։ «Սակայն, հակառակ դրան, Քաթրինը շատ վնասներ տվեց»,- ընդգծել է գեներալը։

Ցուցադրել ավելի
Back to top button